Ֆիլիպինցի հրշեջները գրեթե երկու օր չէին կարողանում մարել Մանիլայի կենտրոնում գտնվող առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհը: Այն սկսվել էր սեպտեմբերի 5-ին՝ շենքի կենտրոնական մասում՝ առաջին հարկում:
Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, միջադեպի հետեւանքով տուժել եւ հիվանդանոց է տեղափոխվել 45 մարդ՝ 28 հրշեջ, 14 կամավոր եւ երեք քաղաքացիական անձ: Թեեւ դեռ գիշերը պաշտոնապես հայտարարվել էր հրդեհը մարելու մասին, սակայն այսօր առավոտյան ծուխը դեռ դուրս էր գալիս համալիրի երկրորդ եւ երրորդ հարկերի պատուհաններից եւ հարակից փողոցների երթեւեկությունը փակված էր տրասպորտի համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա մայիսին Ֆիլիպինների Բուտուան քաղաքի հագուստի խաութներից մեկում բռնկված հրդեհը խլել էր խանութի առնվազն 16 աշխատակիցների կյանքը:




























