Բուխարեստի հայ համայնքը սեպտեմբերի 6-ին ակցիա է կազմակերպել Ռումինիայում Հունգարիայի դեսպանատան առջեւ` բողոքելով Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնման եւ հետագայում ներման  որոշման դեմ:

Պատվիրակությունը, որի  կազմի մեջ մտնում է Ռումինիայում  Հայերի Միության պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, առաջնորդական փոխանորդ Տեր Եզրաս քահանա Բոգդանը, Ռումինիայում Հայերի Միության նախագահ Սիրուն Թերզյանը եւ քահանա Ռադու Հոլկը, ընդունվել է Ռումինիայում Հունգարիայի դեսպանի կողմից;

Պատվիրակները դեսպան Ֆուզեսին են փոխանցել բողոքի պաշտոնական նամակ: Իր հերթին դիվանագետը իր խորին ափսոսանքն ու ներողությունն է հայտնել հունգարական կառավարության անունից: Հանրահավաքը կշարունակվի Բուխարեստի հայկական եկեղեցու տարածքում: