Մենք նոր իրադրության առջեւ ենք կանգնում, եւ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները՝ Հայաստանում իշխանությունը պետք է անմիջապես սկսի կառուցվածքային բարեփոխումներ, հասարակությունը պետք է որոշակի վստահություն ուեննա իշխանուջթյան նկատամբ եւ քաղաքական համաձայնության որոշակի դ եպքերում պետությունը փորձի առաջ շարժվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմնանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Հունգարիայի Կառավարության՝ հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու փաստին:
«Այն, ինչ եղավ, տգեղ երեւույթ էր քաղաքական, բարոյական, միջազգային իրավունքի տեսանկյունից, այն, ինչ կատարվեց, չի մտնում մարդկային տարրական նորմերի շրջանակում, բայց կարծում եմ, որ բարոյական գնահատականները տալուց շատ կարճ ժամանակ անց պետք է անցնենք գործնական քայլերի: Այստեղ մենք գործ ունենք երեւույթի հետ, որը կոչվում է հայատյացություն, ռասսիզմ, ազգային անվտանգություն»,- նշեց նա: Նախկին պատգամավորը նշեց,որ մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը չպետք է որեւէ ձեւով հավատա որեւէ մեկի խոսքին եւ իր ֆիզիկական գոյությունը բացառապես իր խնդիրն է լինելու:Արմեն Մարտիրոսյանը կարեւորեց որ մեր բոլոր քայլերը պետք է բխեն սրանից:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հնչեցրած գնահատականներին՝ նա նշեց, որ ՆԱՏՕ-ն պատասխանատվություն ունի, քանի որ դեպքը տեղի է ունեցել իր ծրագրերի շրջանակում, բայց Հունգարիան առավել պատասխանատու է:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը համաձայն էր Հայաստանի նախագահի «վերցրած բարձր նոտայի հետ», հատկապես՝ դիվանագիտական հարաբերությունների կասեցման առումով, կարծում է, որ այն ճիշտ է եւ ադեկվատ ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ հետագա զարգացումները պետք է ընթանար հայկական դիրքերի ամրապնդման ճանապարհով,բայց «ցավոք ԱԺ-ն նախագահի վերցրած բարձր նոտան շարունակելու համարձակություն չունեցավ»:. «Ես կարծում եմ, որ ԼՂ անկախության ճանաչման ներառումը հարցի օրակագ այն ճանապարհն է, որը հնարավորություն էր տալու Հայաստանին պաշտպանել իր ազգային շահը: Ստեղծված իրավիճակում սա բավականին ճիշտ քայլ կլիներ, որից հետո Հայաստանը պետք է ռազմական դաշինք կնքեր Ղարաբաղի հետ»,- ասաց նա՝ շեշտելով, որ ԼՂ ճանաչումը ընդունելով՝ Հայաստանը կսկսեր նրա միջազգային ճանաչման գործընթացը:
Ինչ վերաբերում է այդ դեպքում պատերազմ սկսվելուն, ապա նախկին պատգամավորը վստահ է, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի այն դեպքում, երբ վստահ լինի, որ կհաղթի այդ պատերազմում,իսկ այսժմ նման վստահություն չունւ: «Պատերազմի մասին վաղ է խոսել,պատերազմից վախենալ պետք չէ, մենք պատրաստ ենք դրան»,- նշեց նա:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























