ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցավում է 2004թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ներման շուրջ զարգացող իրադարձությունների առթիվ եւ հույս ունի, որ դա չի խանգարի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, հինգշաբթի օրը հաղորդել է կազմակեպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
«Հույս ունենք, որ հարցը չի վնասի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին եւ կողմերի միջեւ վստահությանը», - ասել է Նեսիրկին ճեպազրույցի ընթացքում:
«ՄԱԿ-ն ընդգծում է իր անդամ հանդիսացող երկրների պարտավորությունը`քրեական գործերում հետեւելու միջազգային չափորոշիչներին եւ օրենքի տառին` պատասխանատվության ենթարկելու եւ ապօրինության դեմ պայքարի համար», - ՄԱԿ-ի դիրքորոշումը հաղորդել է Նեսիրկին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:





























