Չինաստանի հարավ-արեւմտյան տարածքում գրանցվել են մի շարք երկրաշարժեր, որոնց ուժգնությունը հասել է 5,7 մագնիտուդի: Ավելի քան 20 հազար շինություններ ավերվել կամ վնասվել են ստորգետնյա ցնցումների հետեւանքով, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
«ՌԻԱ Նովոստիի» տեղեկությամբ, զոհվել է ամենաքիչը 20 մարդ:
ԱՄՆ-ի Երկրաբանական կենտրոնի տվյալներով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Յունյան նահանգի Ցզյաոկուի բնակավայրից 8 կմ հարավ-արեւելք: Հիպոկենտրոնը գտնվում է երկրի մակերեւույթից 31 կմ խորության վրա:
Հունիսի վերջին նույն նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել էր 2 մարդ, վիրավորվել` մոտ 100 մարդ:




























