Հայաստանը չի մասնակցել այսօր Բաքվում իր աշխատանքն սկսած ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի (ՆԳՆԽ) նիստերին:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ոստիկանությունից, այմանավորված այն հանգամանքով, որ ԱՊՀ ՆԳՆԽ-ի նախագահությունը փոխանցվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովին, հայկական կողմը կբոյկոտի ՆԳՆԽ-ի նիստերը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի ոստիկանությունը ուղերձ էր հղել Բաքվում սեպտեմբերի 6-8-ը կայանալիք ՆԳՆԽ-ի նիստի մասնակիցներին` բողոք հայտնելով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնման եւ դրան հետեւած ներման կապակցությամբ, նաեւ հայտարարել էր հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին: Ուղերձում նաեւ նշվում էր, որ ստեղծված իրավիճակում հայկական պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք խորհրդի նիստին, իսկ Հայաստանի ոստիկանապետը ԱՊՀ երկրների ՆԳՆ ղեկավարների խորհրդի նախագահի իր լիազորությունները փոխանցում է ՌԴ ներքին գործերի նախարարին:





























