Սեպտեմբերի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման ճանապարհի 142-րդ կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի երթեւեկելի գոտում կայանված «ԳԱԶ-66»-ին, ապա բախվել ճանապարհով անցնող «ԳԱԶ-3110»-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բախումների հետեւանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը եւ ուղեւորը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























