Lovefilm–ի տարբերակով «Աերոպլան» կոմեդիան ճանաչվել է բոլոր ժամանակների ամենածիծաշարժ ֆիլմը:
Մասնակցության համար ընտրվել էին Lovefilm-ի օգտատերերի մոտ ամենանշանավոր 10 ֆիլմերը: Իսկ այնուհետեւ մասնագետները հաշվարկել են, թե ներկայացված ֆիլմերը րոպեում քանի անգամ են ստիպում հանդիսատեսին ծիծաղել: Ռեկորդակիր է ճանաչվել հենց «Աերոպլանը», որը 60 վայրկյանի ընթացքում միջինը ծիծաղի երեք նոպա է առաջացնում, հաղորդում է «Լենտա.ru»-ն` վկայակոչելով The Daily Telegraph-ը:
Ընդհանուր ցուցակը ունի այս տեսքը (փակագծերի մեջ նշված են հանդիսատեսի ծիծաղի քանակը, որը գրանցվել է մեկ րոպեի ընթացքում):
«Աերոպլան» (3 անգամ)
«Տղաների հավաքույթ Վեգասում» (2,4 անգամ)
«Մերկ ատճանակ» (2,3 անգամ)
«Սուպերպղպեղներ» (1,9 անգամ)
«Բորատ» (1,7 անգամ)
«Ամերիկյան գաթա» (1,5 անգամ)
«Աղջիկների հավաքույթ Վեգասում» (1,4 անգամ)
«Շոն անունով զոմբի» (1,3 անգամ):





























