Բրիտանական արքայազն Հարրիի «մերկ» խնջույքի մասնակից աղջիկներից մեկին խաբեության համար ձերբակալել են ԱՄՆ-ի հետ սահմանին:

Պարզվել է, Սան Դիեգոյի 40-ամյա բնակչուհի Լին Ռեյչերթը հետախուզման մեջ էր  Միսիսիպի նահանգի Հարրիսոն շրջանում` 21 672 դոլարի կտրոններ կեղծելու համար: The New York Daily News-ին աղբյուրը պատմել է, որ կնոջը բռնել են օդանավակայանի մաքսակետում. նա մտադրվել էր մեկնել Մեքսիկա:

NEWSru.com-ը հայտնում է, որ Ռեյչերթին տեղափոխել են Սանթի քաղաքի բանտ, փաստաթղթերում նա նկարագրված է որպես 40-ամյա կապուտաչյա շիկահեր, թեեւ ինքը հայտարարել էր, որ 32 տարեկան է, անունն էլ` Քերրի:

Ինչպես հաղորդել էր  NEWS.am-ը, Ռեյչերթը լրագրողներին մանրամասներ էր պատմել խնջույքից, որի ժամանակ բրիտանացի արքայազն Հարրին մերկացել էր` այդ վիճակում մեկ բիլիարդ խաղալով, մեկ նվագելով երեւակայական կիթառը, մեկ բոլորին հերթով գրկելով:

Ի դեպ, Բուքինհեմյան պալատի աղբյուրը հայտնել էր, որ ամերիկուհու պատմությունը  «բացարձակ սուտ է», եւ Քերրի Ռեյչերթն ընդհանրապես ներկա չի եղելխնջույքին: