«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ 50 հայ երկրպագու կմեկնի Սոֆիա` 2014թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակում կայանալիք Բուլղարիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների հանդիպմանը: Հայ երկրպագուների աջակցությունն իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության եւ «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժում ՀԿ-ի համագործակցության շրջանակում:
«ԱրմենՏել» ընկերությունն իրականացնում է բազմաթիվ նախագծեր, օգնելով երիտասարդներին ինքնադրսեվորվել` կրթության, տեխնոլոգիաների, ստեղծագործության եւ սպորտի ոլորտներում: Միաժամանակ, մեր ծրագրերն ուղղված են ազգային արժեքների պահպանմանը: Հենց այդ պատճառով մենք որոշեցինք սատարել երկրպագուների` ՖԱՖ շարժումը, որը միավորում է իրենց երկրին նվիրված ամենատարբեր մարդկանց: Հուսով եմ, որ մեր երկրպագուների ակտիվ աջակցությամբ Հայաստանի հավաքականը հաջող ելույթ կունենա ոչ միայն Սոֆիայում, այլ նաեւ ամբողջ ընտրական փուլում», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Հայկական ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ այսքան շատ երկրպագու կմեկնի արտասահման` սատարելու Հայաստանի հավաքականը: Ուզում եմ շնորհակալությւն հայտնել «ԱրմենՏել» ընկերությանը աջակցության համար, որի շնորհիվ մեր նախաձեռնությունները դարձել են ավելի լայնածավալ եւ օրեցօր ներգրավում են շատ երիտասարդների», - ասաց «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժում ՀԿ-ի հիմնադիր, Ղեկավար խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանը:
2014թ. ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը կկայանա 2012թ. սեպտեմբերի 11-ին Սոֆիայում:
«Առաջին հայկական ճակատ» ֆան-ակումբը հիմնադրվել է 2007 թ.-ին եւ միավորում է երկրպագուներին Հայաստանից եւ Սփյուռքից:





























