Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013 թ-ի հունիսի 14-ին: Այս մասին սեպտեմբերի 7-ին ասվում է Իրանի Ներքին գործերի նախարարության հրատարակած հաշվետվության մեջ:
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, դա կլինի Իսլամական Հանրապետության պատմության մեջ 11-րդ ընտրությունները: Իրանցի ընտրողները կընտրեն պետության նոր ղեկավար, ով այդ պաշտոնում կփոխարինի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Նույն օրը, նախագահական ընտրություններին զգուհեռ, տեղի կունենան նաեւ խորհրդարանում ազատ նմացած չորս տեղերի համար ընտրությունները: Նաեւ նույն օրը ողջ երկրում տեղի կունենան տեղական ինքնակառավարման ընտրություններ:
Ինչպես նշում է Iran.ru-ն, Իրանի նախագահը հանդիսանում է երկրի բարձրագույն դեմքը, ով ընտրվում է համաժողովրդական ուղիղ քվեարկության արդյունքում:
Հիշեցնենք, որ Իրանում 10-րդ ընտրությունները տեղի է ունեցել 2009 թ-ի հունիսի 12-ին, որի արդյունքում Մահմուդ Ահմադինեժադը, հավաքելով ձայների մոտ 63 տոկոսը, վերընտրվել է երկրորդ անգամ: Նա դարձել է երկրի 6-րդ նախագահը:





























