Հալեպ քաղաքի մերձակայքում` Ալ-Բաիդին շրջանում զինվորական ստորաբաժանումները մարտերի մեջ են մտել զինյալների խմբի հետ, որը փորոձում էր մուտք գործել Սիրիայի տնտեսակ մայրաքաղաք: Ինչպես հաղորդել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, սիրիական զինվորների գործունեության արդյունքում ահաբեկիչները մեծ կորուստներ են կրել:

Հալեպ քաղաքում նույնպես մի շարք գործողություններ են իրականացվել զինյալների դեմ: Ալ-Մայսեր շրջանում ոչնչացվել է ահաբեկչական խմաբավորում: Սեյֆ Ադ-Դոուլ շրջանի բանաջարեղենի շուկայում զինվորական սակրավորական զտորաբաժանումների կողմից ականզերծվել են մի քանի պայթուցիկ նյութեր:

Միեւնույն ժամանակ «Դամասկոս» միջազգային պետական ռադիոկայանի համաձայն, Լիբանանյան հեռուստաընկերությունը մանրամասներ է հաղորդել մասնավոր ինքնաթիռի վերաբերյալ, որը Քաթարից զինամթերք է տեղափոխում Սիրիայի զինված ահաբեկչական խմբավորումների համար: Լոնդոնի մզկիթներից մեկի շեյխը խնդրել է ինքնաթիռի բրիտանացի կապիտանին զինամթերը հանձնել  Բեյրութի իր ծանոթին: Ժամանելով Բեյրութ` ինքնթիռի քաթարցի ուղեւորը փախուստի է դիմել, իսկ  կապիտանը ձերբակալվել է: Ինքնաթիռում հայտնաբերվել է 12 ժամանակակից արբանյակային բջջային հեռախոս եւ գիշերայի հեռադիտակ: Ձերբակալվել է նաեւ Լիբանանի այն քաղաքացին, ով պետք է ստանար զինամթերքը: Նա խոստովանել է, որ նման ճանապարհով բազմիցս է զինամթերք ձեռք բերել եւ փոխանցել սիրիական զինյալներին: