Մոսկվայում կկայանա ռուս հասարակայնության հանրահավաքը: Ակցիան տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 13.00-ին` մետրոյի  «Ուլիցա 1905 գոդա» կայարանի մոտ:

Հանրահավաքը նվիրված կլինի ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես հայտնել են Ռուս-Հայկական համագործակցությունից, հավաքի անցկացումն արտոնվել է Մոսկվայի քաղաքապետարանի կողմից:

Հանրահավաքի անցկացումը ռուս հասարակայնության բողոքն է` ընդդեմ ադրբեջանա-հունգարական գործարքի:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: