Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 8-ի օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 9-ից 12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Քամին արեւմտյան շրջաններում կլինի 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ից 12-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում՝ 13-15 աստիճանով:
Իսկ Երեւանում` սեպտեմբերի 8-ին երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ սեպտեմբերի 9-ից 12-ը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:





























