Երկրի բնակիչները այլմոլորակայինների գոյության մասին կիմանան մոտակա 40 տարիների ընթացքում: Ընդ որում խոսքը վերաբերում է ոչ միայն Արեւային համակարգի սահմաններից դուրս կյանքի գոյությանը, այլ նաեւ էկսոմոլորակներին: Գիտության սրնթաց զարգացումը  արդեն մոտակա տասնամյակների ընթացքում հնարավորություն կտա գիտնականներին ուսումնասիրել հեռավոր մոլորակները եւ արդեն 2025 թ-ին հնարավոր կլինի որոշել կենսունակ են նրանք, թե ոչ, կարծում է բրիտանացի աերոֆիզիկ Մարտին Ռիսը:  Այս մասին նա հայտնել է մեր  ժամանակների  խոշորագույն  գիտանականներից մեկի` Սթիվեն Հոկինգի  հեռուստահաղորդումների նոր շարքի ժամանակ, հաղորդում է The Daily Mail-ը:

Ի տարբերություն Հոկինգի, ով հայտնում է, որ «գիտությունը կարող է բացահայտել տիեզերքը` առանց աստծո օգնության», լորդ Ռիսը խոստովանում է, որ գիտական որոշ հանելուկներ մարդկային հասկացություններից դուրս են գտնվում եւ որ հնարավոր է մեզ անհարժեշտ լինեն ոչ երկրային ուժերի օգնությունը` ավելին իմանալու համար: Այս իմաստով նա Մարդուն համեմատել է շիմպանզեի հետ, որը, որքան էլ որ նման է մարդուն, չի կարող  հասկանալ քվանտային տեսությունը:

Ավելի վաղ լորդ Ռիսը հայտնել էր, որ «օտարները» արդեն գտնվում են  «հենց մեր առջեւ», սակայն այնպիսի ձեւով, որ մարդը չի կարող նկատել նրանց: «Խնդիրը նրանում է, որ մենք միշտ փնտրում ենք մեզ նմաններին, ենթադրելով, որ նրանք ամենաքիչը ունեն մեր «մաթեմատիկային» եւ «տեխնալոգիային» նման ինչ որ բան: Ես կասկածում եմ, որ այնտեղ մի տեղ կարող է  գոյություն ունենալ նման կյանք եւ բանականություն, որոնք մենք ունակ չենք  ըմբռնել»,-աստղագետի խոսքերը հիշեցնում է  NEWSru.com-ը: