Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում կայցելի տարածաշրջան:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է դիվանագիտական աղբյուրը, Լեֆորի այցը Հայաստան նախատեսված է հաջորդ շաբաթ: Նախատեսվում է նաեւ այցելություն Բաքու: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ:
Ավելի քան քսան տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող Ֆիլիպ Լեֆորը ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել նախորդ տարի: ՆՆա իր կարիերայի մեծ մասը նվիրել է Կովկասին եւ Ռուսաստանին, Ֆրանսիայի դեսպան է եղել Վրաստանում, նաեւ զբաղեցրել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանատան ղեկավարի տեղակալի պաշտոնը: 2010 թվականից նա Ֆրանսիայի ԱԳՆ-ում եղել է Եվրոպա մայրցամաքի գլխավոր տնօրինության ղեկավարը:





























