Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է` սեպտեմբերի 8-ին, ժամը 15.30-16.30-ի սահմաններում Երեւանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ պայթեցման աշխատանքները կիրականացվեն ՀՀ ԱԻՆ սակրավորների ու պայթեցնողների մասնագիտացված խմբի կողմից։ Տեղում հերթապահություն կիրականացնեն փրկարար ծառայության ուժերը եւ ոստիկանության աշխատակիցներ։

Անվտանգության նկատառումներից ելնելով` ժամը 15.30-16.30-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի կրկեսին հարող փողոցների երթեւեկությունը` սկսած Երեւանի քաղաքապետարանի, «Փեթակ» առեւտրի կենտրոնի եւ «Այրարատ» կինոթատրոնի մոտից։