Կոսովոյում գնդակոծել են Եվրամիության առաքելության եւ տեղի ոստիկանության ավտոշարասյունը:
Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ի առավոտյան, առավելապես սերբերով բնակեցված Զուբին Պոտոկ տարածաշրջանում: Անհայտ անձինք կրակ են բացել ինքնաձիգից: Միջադեպի արդյունքում երկու մեքենա է վնասվել, մեկ կոսովոցի ոստիկան վիրավորվել է կոտրված ապակիներից, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հաղորդվում է, որ ահաբեկչությունը կարող է կապված լինել միջազգային խաղաղապահ KFOR ուժերի հրամանատարությունը Ֆոլքեր Հալբաուերին փոխացելու հետ, ով Պրիշինա է մեկնում սեպտեմբերի 7-ին:





























