Կանդան փակում է իր դիվանագիտական ներկայացուցչությունը Իրանում: Իշխանությունները նաեւ պահանջել են, որ հնգօրյա ժամկետում երկիրը լքեն նաեւ իրանցի դիվանագետները:
Իր հայտարարության մեջ Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը Իրանին մեղադրել է Սիրիա զենք եւ զինամթերք առաքելու, ինչպես նաեւ միջուկային ծրագրի մշակման համար, հաղորդում է «Վզգլյադը»:
Նախարարը կարծում է, որ Թեհրանի քաղաքականությունը «սպառնալիք է ժամանակակից աշխարհին եւ խաղաղությանը»: Արտաքսվող դիվանագետները Կանադայում անցանկալի անձ են համարվել:





























