Հունաստանի կառավարությունը որոշել է սեփականաշնորհել խոշոր նավահանգիստները, իսկ ստացված գումարները ուղղել պարտքի մարմանը: Համապատասխան փաստաթուղթը հրապարկվել է երկրի ֆիանանսների նախարարության կայքում:
Ընդհանուր առմամբ սեփականաշնորհման առաջին փուլում 19 պետական ձեռնարկություններ են ընդգրկվել` բարձր շահութաբերություն ունեցող 7 ընկերություն եւ 12 նավահանգիստ, որոնց թվում են Սալոնիկը, Վոլոսը, Ալեքսանդրապոլիսը, Իրակլիոնը եւ Փիրեյը:
Կառավարությունը կվաճառի նաեւ Hellenic Petroleum նավթային ընկերության իր բաժնետոմսերը եւ DEI էլեկտրաէներգետիկական կոնցեռնի ակտիվները: Կսեփականաշնորհվի նաեւ պետական փոստային ծառայությունը:





























