Սկանդալի կենտրոնում հայտնված բրիտանական արքայազն Հարին սեպտեմբերի 7-ին անսպասելիորեն մեկնել է Աֆղանստանի Գիլմենդ նահանգում գտնվող «Camp Bastion» ռազմաբազա: Չորս ամսվա ընթացքում նա որպես ռազմական օդաչու պրակտիկա կանցնի բրիտանական ավիացիայում:
«Նա կկատարի դժվար եւ պատասխանատու աշխատանք, եւ կխնդրեի, որ նրան հանգիստ թողնեն ու թույլ տան կատարել իր պարտականությունները»,- BBC-ին ասել է կապիտան Ջոք Գորդանը:
Արքայազն Հարին արդեն Աֆղանստան ծառայության եղել է 2007 եւ 2008 թ-ին: Սակայն, երբ նրա ներկայությունը երկրում հայտնի դարձավ ԶԼՄ-ներին, թագավորական ընտանիքի անդամները նախընտրեցին նրան վերադարձնել տուն, վախենալով, որ թալիբները կարող են նրան առեւանգել:





























