Բելգիայում ձերբակալել են կաթոլիկ հոգեւորականին` եկեղեցու թեմական դրամարկղից 109 հազ. եվրո գողանալու համար: Ինչպես հաղորդել են տեղական լրատվամիջոցները, Վարտե բնակավայրի եկեղեցու միջոցների կորուստը հայտնաբերվել է հաշվապահական հաշվառման ժամանակ:

Հոգեւորականը Վարտեն լքել էր 2011թ-ին եւ հաստատվել բելգիական Վալոնիա քաղաքում, որտեղ էլ ոստիկանները նրան ձերբակալել են: Պարզվել է, որ միջոցների յուրացմամբ նա զբաղվել է վեց տարի շարունակ: