Հայաստան կատարած այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության կարեւոր ասպեկտներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ն ոչ մի խոչընդոտ չի տեսնում Հայաստանի` ինչպես դաշինքի, այնպես էլ Ռուսաստանի հետ համագործակցության հարցում: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցը տարածաշրջան:

Քաղաքագետի կարծիքով` գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ երկրորդ կարեւոր ասպեկտն այն է, որ հստակ դիրքորոշում արտահայտվեց ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ. հակամարտությունը չպետք է լուծվի ռազմական, այլ միայն երկխոսության ճանապարհով:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից կատարվածի առնչությամբ եւ չաջակցեց Ադրբեջանում հանցագործի հերոսացմանը: