30-ամյա Բրիթնի Սփիրսը խոստովանել է, որ իր համար դժվար է մշտապես  «մարտական պատրաստության» մեջ լինել, ինչպես Քիմ Քարդաշյանը:

«Ես պաշտում եմ ջինսն ու սվիտերները: Իրականում ես հոգուս խորքում անհույս չարաճճի եմ, այդ պատճառով էլ սիրում եմ tomboy ոճը: Պիտի խոստովանեմ, որ ինձ համար դժվար է մշտապես լինել «մարտական պատրաստության մեջ», ինչպես Քիմ Քարդաշյանը եւ ամեն անգամ տնից դուրս գալ անթերի սանրվածքով եւ շպարով»,-պատմել է երգչուհին Elle ամսագրին:

Բրիթնին խոստովանել է, որ երբեմն «նորաձեւոության բացթողումենր» է թույլ տալիս, սակայն քննադտություններին ուշադրություն չի դարձնում: «Ես այնքան երկար ժամանակ եմ գտնվել հասարակական միկրոսկոպի տակ, որ հիմա այլեւս չեմ արձագանքում իմ մասին գրվող ամեն մի անհեթեթության»,-ասել է նա:

Ինչպես գրում է «Woman.ru»-ն,  Բիթնի Սփիրսն ու նրա փեսացուն` Ջեյսոն Թրավիկը պատրաստվում են ամուսնանալ այն ժամանակ, երբ կավարտվի երգչուհու պայմանագիրը երաժշտական «X Factor USA» ծրագրի հետ: