ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեզը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատության է ենթարկել Ադրբեջանի նախագահի որոշումը` մարդասպան Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ:

«Ես ցնցված եմ Ալիեւի որոշմամբ: Ես զայրույթ եւ նողկանք եմ զգում  նրանից, թե Ադրբեջանում ինչպես են ընդունում Սաֆարովին: Արդարադության նկատմամբ բութ արհամարհանքը անընդունելի է, եւ ես բողոք եմ հայտնում Ալիեւի գործողությունների կապակցությամբ: Ես նաեւ մտահոգված եմ Սաֆարովին արտահանձնելու Հունգարիայի որոշմամբ եւ, կարծում եմ, որ  հաշվի առնելով արտահանձման մասին համաձայնագրի խախտումը, Հունգարիան պետք է պահանջի ետ վերադարձնել Սաֆարովին`պատժի կրումը շարունակելու համար»,- հայտարարել է Մենենդեզը:

«Հաշվի առնելով, որ կովկասյան տրածաշրջանում հարաբերությունները ծայրահեղ լարված են, Ալիեւի աններելի գործողությունները սասանեցին նրա կառավարության նկատմամբ վստահությունը  եւ Հայաստանի հետ հակասությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու նրա պատրաստակամության նկատմամբ հավատը:  Ես Ալիեւին կոչ եմ անում ներողություն խնդրել Գուրգեն Մարգարյանի ընտանիքից, եւ միջազգային հանրությանը կոչ եմ անում պահանջել Սաֆարովի վերադարձը Հունգարիա, որտեղ նա կկրի իր պատիժը»: