Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ նվիրված ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ արարողությունից հետո Սերժ Սարգսյանը՝ իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության, ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած ԼՂՀ Զինված ուժերի զորահանդեսին՝ նվիրված ԼՂՀ նախագահի պաշտոնամուտին։
Այսօր երեկոյան ՀՀ նախագահը կմասնակցի նաև այդ առիթով կազմակերպված համերգին:


































