Լոս Անջելեսի մի շարք երիտասարդական կազմակերպություններ հինգշաբթի բողոքի ակցիա են նախաձեռնել մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման դեմ:

Ակցիային մասնակցել է ավելի քան 400 մարդ, որոնց մի մասը եկել էին դատապարտող պաստառներով եւ կարգախոսներով:

Միջոցառմանը հանդես է եկել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում նորընտիր անդամ Փոլ Կրեկորյանը: Միջոցառման կազմակերպիչները փորձել են բողոքի նամակ հանձնել Ադրբեջանի եւ Հունգարիայի հյուպատոսություններին, սակայն հյուպատոսարանների  պահակախումբը դա թույլ չի տվել: