«Հրապարակը» գրում է. «Երեկ մեզ զանգահարեցին Սեւանից եւ Աշտարակից ու տագնապած ասացին, որ նախընտրական վիճակը շիկանում է: Սեւանում բոլոր հինգ թեկնածուները ճնշումների տակ ինքնաբացարկներ են հայտնել, եւ ասպարեզում մնացել է միայն ՀՀԿ-ական թեկնածուն՝ Ռուդիկ Ղուկասյանը:

Նա Գեղարքունիքի նախկին մարզպետն է եղել, եւ, զանգողների ասելով, նրանից ոչ մի լավ բան չեն տեսել: Սեւանցիներն ասում էին, որ որոշել են գնալ ընտրությունների եւ միայն ավագանի ընտրել, իսկ Ղուկասյանին բոյկոտել:

Աշտարակից զանգահարած քաղաքացին ասում էր. «Տեղի է ունեցել քաղաքական առեւտուր՝ Աշտարակ եկած ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը մարզպետի հետ համաձայնության է եկել, որ իրենք ձայն են տալու ՀՀԿ թեկնածուին՝ Արմեն Անտոնյանին, իսկ դրա դիմաց ստանալու են փոխմարզպետի պաշտոնը»: