ԱՄՆ Գլենդել քաղաքում 39-ամյա հայ վարորդը ձերբակալվել է երբ ոստիկանության սպան տեսել է, թե ինչպես է նա բախվում մի մեքենայի, ապա փորձում փախուստի դիմել դեպքի վայրից:

Գարի Քելինջյանը խոստովանել է, որ դեպքից առաջ Սուբոքսոնe տեսակի թմրեցնող հաբ է օգտագործել, եւ նրան ազդեցության տակ վթարի մեղադրանք է առաջադրվել:

Ոստիկանը նախօրեին, կեսգիշերին մոտ անցնելիս է եղել Բրոդվյու Դրայվ փողոցով, երբ նկատել է վթարի պահը: Երբ ոստիկանը հրահանգել է կանգնել, Քելինջյանը փորձել է բարձրանալ մայթի վրա: Ըստ ոստիկանի, Քելինջյանը իր հետ խոսելիս գրեթե կիսաքնած վիճակում է եղել: Նրա մեքենայում Սուբոքսոնի տուփ է հայտնաբերվել: