Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկու համաձայնագիր են ստորագրել Արկտիկայում եւ Բերինգի նեղուցում գիտական ուսումնասիրությունները խորացնելու համագործակցության վերաբերյալ: Համաձայնագրերը ստորագրվել են Վլադիվոստոկում՝ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում:
Քլինթոնը համաձայնագրերը դրական նշան է անվանել: Նա հայտարարել է նաեւ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է Ջեքսոն-Վենիքի փոփոխությունը չեղյալ համարել արդեն սեպտեմբերին, որը սահմանափակում է առեւտուրը երկու երկրների միջեւ: Քլինթոնը կարճ զրույց կունենա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Ինչպես մեկնաբանում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ստորագրված փաստաթղթերից մեկը Անտարկտիկայում համագործակցության փոխըմբռնման հուշագիր է: Այն պարբերաբար խորհրդատվությունների անցկացում է ենթադրում Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ Պետդեպիի հետ` 1959 թվականի Անտարկիկայի մասին պայմանագրի սկզբունքների հիման վրա:
Ստորագրած երկրորդ փաստաթուղթը հայտարարություն է ռուս-ամերիկյան միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդման մասին: Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարի`դա «ամրապնդում է այնդրական դերը, որն արդեն այդ բնագավառում առկա է, եւ մեր տարածաշրջաններին մատնացույց է անում, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կառավարությունները ոգեւորում են հետագա փոխշահավետ զանազան կապերը»:




























