«Հարսնաքարի» գործով դատական նիստի օրը հայտնի է։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 14,30-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։ Այս մասին երեկ տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատուից։
Ինչպես արդեն հայտնել ենք, այս գործով այժմ կալանավորված է վեց հոգի, որոնք, ըստ ոստիկանության՝ ռեստորանի աշխատակիցներ են, ըստ այլ տեղեկությունների՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներն են։ Ռազմաբժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառ դարձած դաժան ծեծի հեղինակներին սպասվում է մինչեւ 10 տարվա ազատազրկում, մինչդեռ քրեական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն՝ ազատազրկման է ենթարկվելու միայն Գարիկ Մարգարյանը, որը պետք է խոստովանի, թե միակ մեղավորն ինքն է»,- գրում է «Հայկական ժամանակը»:





























