Կիրակի օրը տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը՝ վկայակոչելով կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքերը։
«Արմեն Մարտիրոսյանը հավանական համարեց, որ հենց այդ օրը կորոշվի նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը վերցնել-չվերցնելու հարցը։ «Մենք դեռեւս ամռանն էինք հայտարարել, որ մինչեւ ԱԺ հերթական նստաշրջանը «Ժառանգության» վարչությունը որոշում կընդունի այն մասին, թե ինչպես է այդ հարցը լուծվելու։ Որոշ հարցերի պատասխաններն այդ օրն արդեն կլինեն»,- ասաց պարոն Մարտիրոսյանը։ Թե ինչ տրամադրություններ են գերիշխում կուսակցության վարչությունում՝ պարոն Մարտիրոսյանը ձեռնպահ մնաց ենթադրություններ անելուց. «Վարչության որոշելիք հարց է, կքննարկենք բոլոր կողմ եւ դեմ հարցերը եւ որոշոմ կկայացնենք»»,- գրում է «Առավոտը»։




























