Ամերիկյան Քենթ քաղաքի բնակելի թաղամասի վրա ինքնաթիռի բեկոր է ընկել: Ավելի կոնկրետ երկնքից ընկել է Boeing-767-ի` սառնարանի դռան չափով բեկոր: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել` չնայած այն բանին, որ այն հատվածը, որտեղ ընկել է բեկորը, միշտ մարդաշատ է լինում:
Դեպքի ականատեսների խոսքով, միչեւ բեկորի վայր ընկնելը, քաղաքի վրայով անցել է բեռնատար մեծ ինքնաթիռ, հաղորդում է TLTNews-ը:
ԱՄՆ-ի քաղաքային ավիացիայի վարչությունից պարզաբանում են, որ ընկած բեկորը ինքնաթիռի անիվի ծածկի մի մաս է: Դեռեւս չի հաղորդվում, թե արդեն բացահայտվել է այն ինքնաթիռը, որը կորցրել է ծածկի մի մասը, թե ոչ:



























