Հունական նեոնացիստական «Ոսկե լուսաբաց» կուսակցությունը Աթենքում անկարգություններ է հրահրել, որոնց ժամանակ կուսակցության ակտիվիստները թալանել են այն կրպակների ապրանքները, որոնք պատկանում են ներգաղթյալներին:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, որոնց վկայակոչում է «ՌԻԱ Նովոստին», մի քանի տասնյակ սպորտային սեւ հագուստով  մարդիկ կուսակցության անունից առեւտրականներից պահանջել են ներկայացնել առեւտրով զբաղվելու թույլտվության փաստաթղթեր: Ակցիային մասնակցել են նաեւ երկու պատգամավոր:

Կուսակցությունը հաստատել է ակցիայի անցկացումը: «Ոսկե լուսաբաց» կուսակցության անդամները արել են այն, ինչ պետք աներ հունական պետությունը: Մենք վերջ ենք տվել անօրինական առք ու վաճառքի շրջանառությանը»,-նշվում է կուսակցության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: