Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները հասել են Բրազիլիա. Նրանք մերկացրել են կուրծքը` բողոքելով կանանց շահագործման` «սեքս-տուրիզմի համաշխարհային գաղութի» դեմ:
Սեպտեմբերի 7-ին աղջիկները փչացրել են Բարզիլիայի Դաշնային Հանրապետության անկախության 190-ամյակի կապակցությամ կազմակերպված հոբելյանական շքերթը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»` վկայակոչելով FEMEN-ի հաղորդագրությունը:
Ակտիվիստուհիները հայտնվել են շքերթի սկզբում` ավանդական պահանջներով եւ ցուցանակներով, որոնց վրա գրված է եղել «Բրազիլիան` մաչոների, բռնության եւ շահագործման գաղութ է » եւ «Կանայք` ազատվեք» գրություններ:
Բողոքի ակցիան դադարեցրել են իրավապահ մարմինները, ովքեր ձերբակալել են FEMEN-ի մասնակիցներին:
FEMEN-ի բրազիլական շարքերի առաջնորդ Սառա Վինտերը հատկանշական է անվանել իրավապահ մարմինների նմանատիպ վերաբերմունքը այն երկրի համար, որտեղ մերկ մարմինները մշտապես շահագործվում են սեքս-կառնավալների ժամանակ, սակայն անմիջապես ճնշվում են, եթե այն որպես զենք կիրառվում է խաղաղ ակցիայի ժամանակ:

































