Հայաստանի պաշտպանության նախարարությունում հերքեցին ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը` հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ադրբեջանցի զինվորի մահվան մասին:
Ինչպես NEWS.am-ին ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմից հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չի եղել: «Այնպես որ թող Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները պարզաբանեն իրենց զինվորի մահվան պատճառը»,-նշեց մամուլի քարտուղարը:
Ինչպես հաղորդել էր Vesti.Az-ը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, միջադեպը, որի արդունքում զոհվել էր զինվորը, տեղի էր ունեցել Նախիջեւանի հատվածում»:





























