Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասսելբորնը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-ին կժամանի Հայաստան: Այդ մասին ասվում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ պաշտոնական կայքում:

Լյուքսեմբուրգի ԱԳՆ նախարարը Երեւանում կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Իսկ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունները, հարաբերությունները Հայաստանի եւ Եվրամիության հետ, նաեւ իրավիճակը տարածաշրջանում: