Բահրեյնում սեպտեմբերի 7-ին ոստիկանները ցրել են ընդդիմադիր շիաների ցույցը:

Մայրաքաղաք Մանամայում  շիաները փողոց են դուրս եկել «Ազատություն բանտարկյալներին» եւ «Արդարադատություն ենք ցանականում» պաստառներով: Հանրահավաքը կազմակերպվել է սոցիալական ցանցի միջոցով, ընդդիմադիրները փոքրիկ խմբերով են մոտեցել մայրաքաղաքի կենտրոնին, բայց երբ պարզ է դարձել, որ քաղաքում չարտոնված ցույց է տեղի ունենում, ոստիկանությունն այն ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:

Բահրեյնի իշխանությունները կարծում են, որ շիաների բողոքները բորբոքում է Իրանը: Իրանական իշխանություններն ավանդաբար օգնություն են ցուցաբերում իրենց դավանակից շիաներին: