Lufthansa ավիաընկերության ներկայացուցիչները եւ UFO արհմիությունը որոշել են աշխատավարձերի բարձրացման հարցը լուծել հաշտության դատարանում: Հիշեցնենք, որ ավիաընկերության բորտ-ուղեկցորդները մի քանի օր տեւած գործադուլով աշխատավարձերի բարձրացում էին պահանջում:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, սեպտեմբերի 7-ին Lufthansa-ն խոստացել է ժամանակավոր աշխատակիցների հետ երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր կնքել, այդպիսով կատարելով գործադուլավորների պահանջներից մեկը: Համաձայնությունը ձեռք է բերվել Lufthansa-ի գրասենյակի եւ UFO-ի ներկայացուցիչների միջեւ: Ավիաընկերությունը համաձայնել է 3,6 տոկոսի չափով ավելացնել աշխատավարձը` այդպիսով փոխհատուցելով ավելացված աշխատաժամի դիմաց: Ընդ որում արհմիությունը պահանջում էր 5 տոկոսի բարձրացում, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Lufthans-ի բորտ-ուղեկցորդների սեպտեմբերի 7-ի գործադուլի պատճառով չեղյալ են հայտարարվել ողջ աշխարհում ընկերության պարբերական չվերթների երկու երրորդը, ավելի կոնկրետ՝ 1200 չվերթ, ինչի հետեւանքով 100 հազարավոր մարդիկ չեն կարողացել ժամանակին տեղ հասնել: Ավիաընկերության կորուստը, գործադուլի միայն մեկ օրվա համար, կազմել է 10 միլիոն եվրո:




























