Հազվադեպ թոքային հիվանդությունը` Hantavirus-ը, ԱՄՆ-ում արդեն երեք մարդու կյանք է խլել: Նրանք վարակվել են Յոսեմիթյան ազգային զբոսայգի այցելելուց հետո:
Վարակը փոխանցողները մկներն են, եւ հիմա իշխանությունները պնդում են, որ հնարավոր վարակակիր կարող է լինել 22000 հազ. մարդ, ընդ որում` 2,5 հազարն արդեն լքել են ԱՄՆ տարածքը: Նշվում է, որ ինկուբացիոն երկար փուլի պատճառով, անբուժելի հիվանդության վարակի ճշգրիտ մասշտաբները հստակ չեն: Սակայն արդեն 39 երկիր նախազգուշացվել են իրենց տարածքում վարակի հնարավորություն մասին:
Վարակը դժվար է ախտորոշելը, նրա դեմ չկա պատվաստանյութ եւ բուժում, սակայն վաղ փուլում հայտնաբերումը մեծացնում է հիվանդին փրկելու շանսերը: Առաջին ախտանշաններն են գլխացավ, ջերմություն, մկանային ցավեր, շնչառական դժվարություններ եւ հազ, գրում է NEWSru.com-ը:





























