Հնդկաստանի եւ Պակիստանի Արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 8-ին սկսել են բանակցել` երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման նպատակով: Այս նպատակով սեպտեմբերի 7-ին Իսլամաբադ է ժամանալ Հնդկաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սոմանախալի Մալայա Կրիշնան:
Պակիստանցի իր գործընկերոջ` Խին Ռաբբանի Խարի հետ նա կքննարկի վիզային ռեժիմի թեթեւացման հարցը:
Ավելի վաղ Կրիշնան հանդիպում էր ունեցել Պակիստանի նախագահի եւ վարչապետի հետ: Կողմերը ընդգծել են խաղաղ ճանապարհով բոլոր անհամաձայնությունները կարգավորելու անհրաժեշտությունը:
Պաշտոնական անձանք կարծիքով, Հնդկաստանի ԱԳՆ-ի ղեկավարի եռօրյա այցը կարող է Հնդկաստանի վարչապետի` Պակիստան այցի հիմք նախապատրաստել:
Միջուկային զենք ունեցող երկու երկրների` Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ կան տարածքային լուրջ անհամաձայնություններ, որոնց պատճառով երկրները հակամարտել են միմյանց դեմ:





























