Վրաստանում սննդային թունավորումից հոսպիտալացվել է 35 զինծառայող: Սեպտեմբերի 7-ի երեկոյան նրանք տեղափոխվել են Գորիի զինվորական հոսպիտալ` «ծանր ինտոքսիկացիա» ախտորոշմամբ:
Interpressnews գորածակալության տվյալներով, թունավորված զինվորները նախ Թբիլիսիի Գուդուշաուրիի անվան հիվանադանոցում ստացել են առաջին օգնություն, ինչից հետո տեղափոխվել են Գորիի զինվորական հոսպիտալ: Նախնական տվյալներով` բոլոր զինվորների թունավորման պատճառ է դարձել սնունդը:
Թե որ զորամասից են զինվորները, չի հաղորդվում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Վրաստանի Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ դեռեւս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:




























