Քաբուլում ամերիկյան ռազմակայանի դարպասների մոտ մահապարտը պայթյուն է կազմակերպել։ Associated Press գործակալության տվյալներով, ըստ Քաբուլի ոստիկանապետ Դաուդ Ամինի, պայթյունի զոհ է դարձել 6 մարդ։
«Սինհուա» գործակալությունը հաղորդել է, որ պայթյունը որոտացել է Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի (ISAF) գրասենյակի մոտ։ Ականատեսը գործակալությանը հայտնել է նաեւ 6 զոհերի մասին։
Ինչպես Reuters-ին վկայակոչելով գրում է «ՌԻԱ Նովոստին», ահաբեկիչը մոտոցիկլետով մոտեցել է Camp Eggers կայանին եւ պայթեցրել իրեն։
Աֆղանստանի տարածքում գործողություններին մասնակցում է հակաահաբեկչական կոալիցիայի բազմազգ խումբ, որը գլխավորում են ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցչներ, ինչպես նաեւ ISAF-ի ուժերը՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների գլխավորությամբ։ Արտասահմանյան ուժերի դուրսբերումը երկրից նախատեսված է 2014թ.։




























