Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 106-րդ եւ 107-րդ հոդվածներով` Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր կառավարության հրաժարականի մասին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ, համաձայն հրամանագրի, հանրապետության կառավարության անդամները շարունակելու են պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:





























