Չինաստանում Յանցզի գետը անսպասելիորեն կարմիր է դարձել: Լուսանկարիչները  երեւույթն արձանագրել են գետաբազուկում:

Արնակարմիր գույնը շարունակվում է հարյուրավոր մետրեր: Պաշտոնատար անձինք առայժմ չեն կարողանում կատարվածին բացատրություն տալ: «Արյունոտ» ջուրը զարմացրել է տեղի բնակիչներին, շատերն անգամ շշերի մեջ ջուր են լցնում` որպես հիշատակ պահելու համար:

Ինչպես հաղորդում է  Daily Mail-ը, տեղի ձկնորսները շարունակում են որսը «կարմիր ջրում»: Իշխանությունները փորձում են հասկանալ երեւույթի պատճառը:

Յանցզին համարվում  է Եվրասիայի ամենաերկար եւ ամենաջրառատ գետը:

Фото: http://www.dailymail.co.uk