Ոստիկանությունը այցելել է 9-ամյա մեքսիկացի դպրոցականի տուն, երբ վերջինս դպրոց էր ժամանել ատրճանակով: Իրավապահները Էրմոսիլիո քաղաքի մասնավոր տներից մեկում հայտնաբերել են մի ողջ զինանոց: Ենթադրվում է, որ այն կարող է պատկանել թմրանյութի առք ու վաճառքով զբաղվողներին:
Ատրճանակով դպրոցականի մասին ոստիկանությանը զգուշացրել են համադասարանցիները, ինչից հետո ստուգումներ են իրականացվել նրա տանը, հաղորդում է BBC-ին:
Ինչպես փոխանցում է «Էխո Մոսկվին», խուզարկության արդյունքում ատրճանակներից բացի, առգրավվել են նաեւ հրացաններ, շարժական ռադիոհաղորդիչներ, փող հաշվող մեքենա, եւ տասնյակ հազարավոր փամփուշտներ: Ենթադրվում է, որ զենքը պատկանել է երեխայի ծնողներին: Նրա մայրը ձերբակալվել է, իսկ հայրը` փախուստի է դիմել:



























