Սեքս-սկանդալների մշտական հերոս Դոմինիկ Սթրոս-Կանը նոր ընկերուհի ունի, ով ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկում բարձր պաշտոն է զբաղացնում:
Սթրոս-Կանի նոր ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նրա անունը Մարիամ է, եւ որ նա մոտ 40 տարեկան է եւ ամուսնացած չէ: Ամսագրերից մեկում հրապարակված լուսանկարներից մեկում զույգը հանգստանում է Կորսիկայում, հայտնում է «Մայակ» ռադիոն:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Դոմինիկ Սթրոս-Կանի կինը` Աննա Սինկլերը պատահաբար խոստովանել է, որ բաժանվել է ամուսնուց: ԱՄՀ – ի նախկին ղեկավարը նրա հետ ամուսնացած է եղել 20 տարի:
2011 թ-ի մայիսին Դոմինիկ Սթրոս-Կանը հայտնվել էր սկանդալային պատմության կենտրոնում, երբ Նյու Յորքի հյուրանոցներից մեկի հավաքարարը, հետագայում նաեւ այլ կանայք, նրան մեղադրել են բռնաբարության մեջ: Արդյունքում բոլոր մեղադրանքները հանվել են, սակայն Սթրոս-Կանը լքել է ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնը եւ հրաժարվել է սոցիալիստների կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածության առաջադրումից: Այս սկանդալի ժամանակ Սինկլերը աջակցել է ամուսնուն:





























