Անգոլայի անփոփոխ առաջնորդ` Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը պետության ղեկավարի պաշտոնում կմնա եւս 5 տարի: Սանտուշի անհոգ ընտրության համար, ով երկիրը կառավարել է շուրջ 33 տարի, անգամ փոփոխվել է երկրի Սահմանդրությունը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն կառավարող կուսակցությունը հավաքել է ընտրողների ձայնի 71,8 տոկոսը: Գլխավոր ընդդիմադիր ուժը` նախկին ապստամբական խմաբավորում ՈւՆԻՏԱ-ն ստացել է ընտրողների 18,6 տոկոս քվեն, ինչը մոտ երկու անգամ ավել է չորս տարի առաջ գրանցված արդյունքներից, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
Անգոլայի սահմանադրության համաձայն հաղթող կուսակցության առաջնորդը մեխանիկորեն դառնում է երկրի նախագահ, իսկ երկրորդ տեղում հայտնված կուսակցության ղեկավարը` վարչապետ:
Կառավարող կուսակցությունը կստանա խորհրդարանի 220 տեղերից 175-ը, իսկ ՈւՆԻՏԱ-ն` 32-ը:
Ընտրություններին մասնակցել են 9,7 միլիոն ընտրողներից 6,1 միլիոնը:





























