Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կայանալիք այցի շրջանակներում կայցելի Գաբալա եւ Շեքի, պաշտոնական ծրագրի մեջ Բաքու այցի մասին չի հաղորդվում:

Սեպտեմբերի 11-ին Գաբալայում նախատեսված է Ադրբեջանա-թուրքական խորհրդի դիվանագիտական համագործակցության  համաժողով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ, հաղորդում է 1news.az –ը` վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները:

Թուրքիայի վարչապետի այցի ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ հանդիպում Ադրբեջանի նախագահի եւ մի շարք այլ պաշտոնական անձանց հետ: Ադրբեջանից հետո Էրդողանը սեպտեմբերի 12-ին կմեկնի Ուկրաինա, որտեղ կհանդիպի երկրի ղեկավարի հետ եւ կմասնակցի Ուկրաինա-թուրքական խորհրդի դիվանագիտական համագործակցության համաժողովին: Ուկրաինայից հետո էրդողանը սեպտեմբերի 15-ին կայցելի Բոսնիա եւ Հերցոգովինա: