ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերը, Քոֆի Անանի նախագիծը եւ «Գործողությունների խմբի» որոշումները բավական են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսքերի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։
Բայց խնդիրն այն է, որ այդ լուծումները գործնականում չեն իրականացվում։
Պան Գի Մունը չորեքշաբթի օրը ԱԽ-ին մեղադրել էր անգործության մեջ եւ կոչ էր արել Սիրիայի հարցում ընդհանուր դիրքորոշում գտնել։
«Հակամարտությանը ներգրավված բոլոր կողմերին խորհուրդ ենք տալիս ստանձնել այդ փաստաթղթերում նշված պարտավորությունները։ Միայն համատեղ ջանքերի միջոցով կարելի է հասնել Սիրիայում ճգնաժամի հաղթահարմանը», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 8-ի մեկնաբանության մեջ։
ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ սիրիական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ «միջազգային հանրության ձեռնարկած միջոցառումները ճանապարհ են հարթում երկրում բռնության դադարեցման եւ քաղաքական երկխոսություն սկսելու համար»։
«Սակայն մատնանշված լուծումները առայժմ, ցավոք, գործնականում չեն կատարվում։ Ռուսական կողմն ամեն ինչ անում է դրանց իրագործման համար։ Մոսկվան համոզված է, որ «Անվտանգության խորհրդի բոլոր գործընկերների վերադարձը Ժնեւի ամփոփիչ կոմյունիկեում ամրագրված դիրքերին միջազգային հանրության կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման ամենանշանակալի առաջընթաց քայլը կդառնար», - ասված է մեկնաբանությունում։





























